Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում վերահսկվող տարածքներում գործող գրոհայինները սիրիական բանակի ավտոմեքենա են խոցել. կա մեկ զոհ, երեք վիրավոր

01:15 • 28.07.21

Սիրիայի Հալեպի նահանգի՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում գործող գրոհայինները հարձակվել են սիրիական բանակի ավտոմեքենայի վրա, հաղորդում է ТАСС-ը:

Գրոհայինները Քասար բնակավայրից սիրիական բանակի «ЗИЛ-131» մակնիշի ավտոմեքենան խոցել են հակատանկային հրթիռով. սիրիացի մեկ զինվորական զոհվել է, երեքը՝ վիրավորվել:

Ավելի վաղ՝ հուլիսի 20-ին, Թուրքիայի վերահսկած տարածքներում գործող գրոհայինները ականանետային հարված էին հասցրել Հալեպ նահանգի Նուբբոլ բնակավայրին, որի հետևանքով կին էր մահացել:

 

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում վերահսկվող տարածքներում գործող գրոհայինները սիրիական բանակի ավտոմեքենա են խոցել. կա մեկ զոհ, երեք վիրավոր