Միացյալ Նահանգներն ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերել չի պատրաստվում. Politico

02:25 • 28.07.21

Միացյալ Նահանգները չի պատրաստվում դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից և մտադիր է շարունակել աջակցել քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին, գրում է ամերիկյան Politico պարբերականը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում ունեցած բարձրաստիճան աղբյուրներին:

Հաղորդվում է, որ Սիրիայի տարածքում գտնվող շուրջ 900 զինծառայող՝ այդ թվում ցամաքային զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողները, կմնան երկրի տարածքում՝ աջակցելու և խորհրդատվություն տրամադրել քրդական ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Ըստ աղբյուրի՝ ամերիկյան օգնությունը քրդական ուժերին ահաբեկիչների դեմ պայքարում արդյունավետ է եղել, այդ իսկ պատճառով էլ կշարունակվի:

Սիրիայի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում գտնվող Հասեքե նահանգի մեծ մասը, Դեր-էզ-Զորը և Ռաքքան ներկա պահին գտնվում են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ:

 

Միացյալ Նահանգներն ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերել չի պատրաստվում. Politico