Չինաստանը ձգտում է մինչև 2040-ական թթ. դառնալ աշխարհի ամենախոշոր տնտեսությունն ունեցող և ռազմականապես ամենազոր տերությունը. Բայդեն

05:25 • 28.07.21

Չինաստանը ձգտում է մինչև 2040-ական թթ. դառնալ աշխարհի ամենահզոր ռազմական տերությունը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Սի Ծինփինը միանգամայն լուրջ է տրամադրված Չինաստանը մինչև 2040-ականները աշխարհի ամենախոշոր տնտեսություն ունեցող և ռազմականապես ամենահզոր տերության վերածելու հարցում»,- ասել է Բայդենը:

ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարությունում որպես գլխավոր սպառնալիք դիտարկվում է Չինաստանը:

Չինաստանը ձգտում է մինչև 2040-ական թթ. դառնալ աշխարհի ամենախոշոր տնտեսությունն ունեցող և ռազմականապես ամենազոր տերությունը. Բայդեն