Զոհված զինծառայողների մասունքների 50 նմուշ կտեղափոխվի Հոլանդիա՝ փորձաքննության․ առողջապահության նախարարի պաշտոնակատար

15:12 • 29.07.21

Զոհված զինծառայողների մասունքների 50 նմուշ կտեղափոխվի Հոլանդիա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների մասունքների նույնականացման գործընթացին։

«Կային բարդ փորձանմուշներ, որոնք նույնականացնել չէր հաջողվում։ Մենք մեր հոլանդացի գործընկերների հետ կնքել ենք համաձայնություն, և դրանք հիմա տեղափոխման գործընթացում են»,-ասաց նա՝ հավելելով․

«Ես չեմ կարծում, որ դրա պատասխանը շատ արագ կլինի, որովհետև նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննություններ պետք է արվեն։ Հենց ունենանք դրանց պատասխանները, անպայման կհանրայնացնենք»։

Զոհված զինծառայողների մասունքների 50 նմուշ կտեղափոխվի Հոլանդիա՝ փորձաքննության․ առողջապահության նախարարի պաշտոնակատար