Մեկը՝ 500 000 դեպքից. Իսրայելում ծնված աղջկա ստամոսքում հայտնաբերել են իր երկվորյակի սաղմը
Իսրայելում լույս աշխարհ եկած աղջկա ստամոքսում սաղմ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ նշելով, որ նման երևույթ բժշկության մեջ բավականին հազվադեպ է հանդիպում:
Հաղորդվում է, որ աղջիկը ծնվել է ավելի վաղ հուլիսին Աշդոդ քաղաքի հիվանդանոցում: Մասնագետների խոսքով՝ պտուղը պտղի մեջ դեպքը հանդիպում է յուրաքանչյուր 500 000 ծնունդներից մեկի դեպքում:
Նշվում է, որ հղիության վերջին փուլերում իրականացված ուլտրաձայնային հետազոտություններն արդեն ցույց էին տվել, որ աղջկա ստամոքսը մեծացած է: Բնական ծննդաբերությունից հետո բժիշկներն ուսումնասիրություն են կատարել և հաստատել, որ նորածնի ստամոքսում ինչ-որ բան կա:
Հաջորդիվ ռենտգենային հետազոտություն է արվել, որի ժամանակ էլ նկատվել է որ օտար մարմինն իր երկվորյակ սաղմն է եղել:
Բժիշկներն այն հեռացնելու համար դիմել են վիրահատության: Վիրաբուժական թիմի մասնագետներից մեկի խոսքով՝ դրանք ոչ ամբողջովին ձևավորված սաղմի մնացորդներ էին և մասամբ էին զարգացած: Բժիշկներին հաջողվել է առանձնացնել սիրտը և որոշ ոսկորներ:










