«Այժմ գնդակն Իրանի խաղադաշտում է». ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները չեն կարող հավերժ տևել

16:51 • 29.07.21

Իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) Իրանի վերադարձի վերաբերյալ Վիեննայում սկսված բանակցությունները չեն կարող անվերջ լինել: Հուլիսի 29-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Քուվեյթում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է այցով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Վիեննայի բանակցությունները միջուկային գործաքին վերադառնալու շուրջը չեն կարող ընթանալ հավերժ: Այժմ գնդակն իրանական կողմում Է, նա պետք Է որոշում ընդունի»,- մեջբերում Է Բլինկենի խոսքը Al Jazeera հեռուստաալիքը:

Նա հավելել Է, որ ԱՄՆն և Իրանն «անուղղակի բանակցություններ են վարել» Վիեննայում միջուկային գործարքի ճակատագրի շուրջը:

Պետքարտուղարը նշել Է, որ Վիեննայում շփումների ժամանակ «ԱՄՆ-ն դրսևորել է բարի մտադություններ և ցանկություն վերադառնալու ԳՀՀՊ-ի կատարմանը»: Նա ասել է, որ Վաշինգտոնը «կտեսնի, թե պատրաստ է արդյոք Թեհրանն ընդունելու անհրաժեշտ որոշումներ» համաձայնագրի կատարմանը վերադառնալու համատեքստում:

«Այժմ գնդակն Իրանի խաղադաշտում է». ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները չեն կարող հավերժ տևել