Չինաստանում սկսել են սուբսիդիաներ տրամադրել ընտանիքում ծնվող 2-րդ և 3-րդ երեխայի համար
Չինաստանի Սիչուան Պանչժիհուա քաղաքի իշխանություններն առաջինն են սկսել սուբսիդիաներ վճարել ընտանիքում երկրորդ և երրորդ երեխայի ծնվելու համար:
Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, ընտանիքներին ամսական 500 յուան ($77) կվճարեն մինչև երեխայի 3 տարեկան դառնալը: Բացի դրանից՝ ընտանիքները հասանելիություն կստանան հղիների անվճար խնամքին:
Տեղի գործատուներին նույնպես կոչ են անում խրախուսել ծնելիությունը և երեխաներին խնամելու համար ծառայություններ առաջարկել:
Նոր քայլը պայմանավորված է երկրում ծնելիության մակարդակի նվազմամբ: Իշխանությունները մտավախություն ունեն աշխատունակ քաղաքացիների քանակի նվազման և տնտեսության հնարավոր անկման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վերջերս Չինաստանի կառավարությունը նոր օրենք է ընդունել՝ թույլատրելով ընտանիքներին մինչև 3 երեխա ունենալ: Մինչ այդ երկրում գործում էր մեկ ընտանիք՝ մեկ երեխա սկզբունքը:










