Իրաքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

12:24 • 29.07.21

Բաղդադից հյուսիս  ընկած տարածքում իրաքյան ուղղաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով SHAFAQ News լրատվականին:

Նշվում է, որ ուղղաթիռն ընկել է Սալահ-էդ-Դին նահանգի Ամերլի բնակավայրի շրջանում, որից հետո հրդեհվել է:

Վթարի վայրում հայտնաբերվել է 5 մարդու մարմին, այդ թվում ՝ բանակի երկու սպայի՝ մայորի և գնդապետի:

Իրաքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր