Սիցիլիայի ափերին գինու կավե կճուճներով բեռնված հին հռոմեական նավ են գտել (տեսանյութ)

15:05 • 29.07.21

Մ.Թ.Ա. 2 -րդ դարի հին հռոմեական նավ է հայտնաբերվել  Միջերկրական ծովում ՝ Պալերմո նահանգի ափին: Խորտակված նավը գինու կավե կճուճներ էր տեղափոխում, գրում է The Guardian պարբերականը:

Նշվում է, որ նավը ընկած է 92 մետր խորության վրա  Իզոլա Դելա Ֆեմին քաղաքի մոտակայքում:

Ստորջրյա ռոբոտի օգնությամբ հնարավոր է եղել ստանալ նավի առաջին նկարները: Ինչպես պարզվել է, այն տեղափոխում էր մեծ քանակությամբ գինով լի կավե կճուճներ:

Սիցիլիայի իշխանությունները հնագետների այս հայտնագործությունը անվանել են վերջին տարիների ամենակարևորներից մեկը: Գտածոն կօգնի ավելին իմանալ Միջերկրական ծովում Հռոմի առևտրի և այն ժամանակվա նավային կյանքի մասին:

Սիցիլիայի ափերին գինու կավե կճուճներով բեռնված հին հռոմեական նավ են գտել (տեսանյութ)