Հանրապետականները Բայդենի վարչակազմին վերջնագիր են ներկայացրել «Հյուսիսային հոսք 2»-ի հարցով

04:42 • 29.07.21

ԱՄՆ 12 հանրապետական սենատորներից բաղկացած խումբը Փեթ Թումիի գլխավորությամբ վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ ֆինանսների նախարարությանը և Սպիտակ տանը:

Այս մասին, Gazeta.ru-ի հաղորդմամբ, հայտնում է Bloomberg-ը:

Նշվում է, որ հանրապետական սենատորները սպառնացել են արգելափակել ֆինանսների նախարարությունում երկու թեկնածուների սպասվող նշանակումը, եթե Միացյալ Նահանգների նախագահ Ջ Բայդենի վարչակազմը նոր պատժամիջոցներ չկիրառի «Հյուսիսային հոսք 2» -ի նկատմամբ:

Հանրապետականները Բայդենի վարչակազմին վերջնագիր են ներկայացրել «Հյուսիսային հոսք 2»-ի հարցով