Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը

14:45 • 30.07.21

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Պետրոս աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Նորայր Ազարյան ավազանի անունով:

 

 

Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը