ԱՄՆ առաջին տիկինը ծովափին վնասել է ոտնաթաթը և հիվանդանոց տեղափոխվել

12:24 • 30.07.21

ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենն անցած հանգստյան օրերին Հավայան կղզիներում վնասել է ոտնաթաթը և հիվանդանոց տեղափոխվել, գրում է The Washington Post-ը։

Ինչպես մանրամասնում է պարբերականը, ծովափին զբոսնելիս ԱՄՆ-ի առաջին տիկնոջ ձախ ոտնաթաթի մեջ «օտար մարմին է մտել»։

Հայտնի է, որ օտար մարմինը նրա ոտնաթաթից հեռացնելու համար անհրաժեշտ է փոքր վիրահատական միջամտություն, ինչի համար վերջինս տեղափոխվել է Ուոլթեր Ռիդի անվան հիվանդանոց։

Նշվում է, որ վիրահատական միջամտության ժամանակ նախագահ Ջո Բայդենը կնոջ կողքին կլինի։

ԱՄՆ առաջին տիկինը ծովափին վնասել է ոտնաթաթը և հիվանդանոց տեղափոխվել