«Մենք կենտրոնացել ենք Բելառուսի վրա»․ Տիխանովսկայան հայտարարել Է, որ Բայդենի հետ հանդիպմանը չի քննարկել Պուտինին

10:16 • 30.07.21

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ չի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է ria.ru-ն։

«Մենք կենտրոնացել ենք Բելառուսի վրա»,- պատասխանելով համապատասխան հարցին՝ CNN-ի եթերում ասել է Տիխանովսկայան։

Հարցին, թե արդյոք հանդիպումը «ազդանշան էր Պուտինին», նա պատասխանել է՝ դա ազդանշան էր Բելառուսի իշխանություններին և ժողովրդին:

«Դա հստակ ազդանշան է բելառուս ժողովրդին և իշխող ռեժիմի ներկայացուցիչներին»,- հայտնել է նա։

Նշենք, որ Տիխանովսկայան Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպել է չորեքշաբթի։

«Մենք կենտրոնացել ենք Բելառուսի վրա»․ Տիխանովսկայան հայտարարել Է, որ Բայդենի հետ հանդիպմանը չի քննարկել Պուտինին