Բեռլինում հրաձգություն է տեղի ունեցել. 4 մարդ վիրավորվել է

22:49 • 30.07.21

Բեռլինի Վեդինգ շրջանում հրաձգություն է տեղի ունեցել, որ հետևանքով 4 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Berliner Zeitung պարբերականին:

Հաղորդվում է, որ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանցից մեկը դանակի վնասվածք է ստացել, մյուսը՝ հրազենային, երրորդի մոտ գլխուղեղի վնասվածք է:

Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սուպերմարկետի մոտակա կայանատեղիում: Հանցագործին հաջողվել է փախչել: Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում: Գերատեսչությունը չի բացառել ահաբեկչության վարկածը:

Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ 4 վիրավորն էլ հրազենային վնասվածք ունեն: Խոսքը 4 տղամարդու մասին է: Երեքի վիճակը ծանր է:  


Բեռլինում հրաձգություն է տեղի ունեցել. 4 մարդ վիրավորվել է