«ՆԱՏՕ-ն աճեցնում է հարձակողական ռազմական ենթակառուցվածքը Բելառուսի սահմանին». Լուկաշենկո

13:34 • 30.07.21

ՆԱՏՕ-ի հարձակողական ռազմական ենթակառուցվածքն աստիճանաբար կուտակվում է Բելառուսի սահմանների երկայնքով, դա պայմանավորված է նրանով, որ հանրապետությունը հայտնվել է Արևմուտքի և Արևելքի «քաղաքակրթական հակամարտության էպիկենտրոնում»:

Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մեր երկիրը, լինելով Արևմուտքի և Արևելքի միջև կապող օղակ, հայտնվել է քաղաքակրթական առճակատման էպիկենտրոնում: Մենք չենք չափազանցնում, այլ հաստատում ենք փաստը. ՆԱՏՕ-ի հարձակողական ռազմական ենթակառուցվածքը համակարգված կերպով աճում է մեր սահմանների երկայնքով»,-ասել է պետության ղեկավարը:

 

«ՆԱՏՕ-ն աճեցնում է հարձակողական ռազմական ենթակառուցվածքը Բելառուսի սահմանին». Լուկաշենկո