Բրատիսլավայում ոստիկանությունը ցրել է չպատվաստված մարդկանց հանդեպ «խտրականության» դեմ կազմակերպված բողոքի ակցիան

02:24 • 30.07.21

Սլովակիայի ոստիկանությունը մայրաքաղաք Բրատիսլավայում ցրել է կորոնավիրուսի դեմ չպատվաստված մարդկանց հանդեպ խտրականության դեմ կազմակերպված բողոքի ակցիան, հաղորդում է ТАСС-ը:

Ոստիկանության հատուկջոկատայինները ուժով հեռացրել են ցուցարարներին նախագահական նստավայրին հարող հրապարակից եւ հարակից փողոցներին, որտեղ երթևեկության խնդիրներ էին ի հայտ եկել՝ հանգեցնելով խոշոր խցանումների:

Ոստիկանների և ցուցարարների միջև բախումների թեթև միջադեպեր են նաև գրանցվել:

Ցուցարարների մի մասը, տեղեկությունների համաձայն, պատրաստվում է այսօր կրկնել ակցիաները:

Բողոքի ակցիաների պատճառը խորհրդարանի կողմից ընդունված օրենքն է, ըստ որի՝ հասարակական վայրեր, այդ թվում՝ խանութներ այցելելու համար քաղաքացիները պետք է կա՛մ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, կա՛մ հիվանդությունը տարած լինելու կամ էլ՝ պատվաստված լինելու մասին փաստաթղթեր ներկայացնեն:

Բրատիսլավայում ոստիկանությունը ցրել է չպատվաստված մարդկանց հանդեպ «խտրականության» դեմ կազմակերպված բողոքի ակցիան