Զելենսկին հանձնարարել է «մարտական համապատասխանության» բերել Ուկրաինայի սահմանները

23:06 • 30.07.21

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրահանգել է «մարտական համապատասխանության» բերել երկրի սահմանները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ հայտարարել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը Դոնեցկի մարզում կայացած արտագնա նիստից հետո:

Նրա խոսքով՝ նիստի ժամանակ գաղտնի ռեժիմով քննարկվել են պետական սահմանների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության իրականացման առանձին հարցեր, համապատասխան որոշում է կայացվել:

«Նախագահը հրահանգել է առաջիկայում մարտական համապատասխանության բերել մեր սահմանները»,- ասել է Դանիլովը՝ միևնույն ժամանակ չմասնավորեցնելով հանձնարարության մանրամասները:



Զելենսկին հանձնարարել է «մարտական համապատասխանության» բերել Ուկրաինայի սահմանները