Անհայտ անձինք հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության վրա  

20:40 • 30.07.21

Աֆղանստանի Գերաթ քաղաքում «հակակառավարական տարրերին» ներկայացնող անձինք հարձակում են գործել ՄԱԿ-ի հիմնական ենթակառուցվածքների վրա: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրում ՄԱԿ-ի առաքելության հայտարարությանը, հարձակման հետևանքով մահացել է ոստիկանության մեկ աշխատակից:

«ՄԱԿ-ն Աֆղանստանում վճռականորեն դատապարտում է այսօր Գերաթում իր գլխավոր համալիրի դեմ հարձակումը, որի հետևանքով մահացել է աֆղանական ոստիկանության ծառայողը և վիրավորվել են այլ սպաներ»,- ասվում է կառույցի հաղորդագրությունում։ 

Նշվում է նաև, որ հարձակումն իրականացրել են «հակակառավարական տարրերը»: Համալիրի տարածքի մուտքը գնդակոծության է ենթարկվել: ՄԱԿ-ի աշխատակիցները չեն տուժել:


  

Անհայտ անձինք հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության վրա