ԱՄՆ-ում մեղուները մի քանի հարյուր անգամ խայթել են տղամարդուն և սպանել նրան

22:27 • 31.07.21

ԱՄՆ Արիզոնա նահանգի Թաքսոն քաղաքի մերձակայքում տղամարդը մահացել է մեղուների պարսի կողմից հարյուրավոր խայթոցներ ստանալուց հետո, գրում է The Guardian-ը:

Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ առնվազն վեց մարդ տուժել է մեղուների խայթոցից. երկուսը հոսպիտալացվել է:

Հայտարարության մեջ նշվում է, որ նրանցից երեքին խայթել են մի քանի հարյուր անգամ: Դրա հետևանքով մի տղամարդ մահացել է, երկուսը՝ հոսպիտալացվել:

Հրշեջ ծառայությունը պարզել է, որ տեղանքում ծառերից մեկի վրա մեծ բաց պարս կա՝  մոտ 45կգ քաշով:



ԱՄՆ-ում մեղուները մի քանի հարյուր անգամ խայթել են տղամարդուն և սպանել նրան