ԱՀԿ -ն նշել է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը

01:18 • 31.07.21

Ընդհանուր առմամբ, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 196 553 009 դեպք: Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ի 623 707 դեպք: Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները, գրում է RT-ն:

Նշվում է, որ COVID-19- ով հիվանդների մահվան դեպքերի թիվը հասել է 4 200 412-ի:

Չինաստանի Նանկին քաղաքում կորոնավիրուսի նոր բռնկումը տարածվել է ևս հինգ նահանգում և Պեկինում: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ տեղի պետական լրատվամիջոցներն այն անվանում են խոշորագույն բռնկումը Ուհանի համաճարակից հետո:

Հաղորդվում է, որ մոտ 200 մարդ է վարակվել քաղաքում վիրուսի հայտնաբերման պահից՝ հուլիսի 20-ից ի վեր: Նշվում է, որ վիրուսի տարածման առաջին դեպքը գրանցվել է քաղաքի օդանավակայանում: Իշխանությունները որոշել են օգոստոսի 11-ից չեղարկել բոլոր չվերթները:

ԱՀԿ -ն նշել է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը