Արգենտինայում անօդաչուն թռչնի թռիչքի բարձրությունից տեսանկարահանել է թափոնների պատճառով վարդագույն ներկված ծովածոցը (տեսանյութ)

22:50 • 31.07.21

Արգենտինայում անօդաչու սարքը թռչնի թռիչքի բարձրությունից տեսանկարահանել է Չուբուտ նահանգի Կորֆո ծովածոցը, որը թունավոր թափոնների հետևանքով վարդագույն է դարձել, գրում է The Guardian-ը:

Փորձագետներն ու ակտիվիստները նշում են, որ աղտոտվածության պատճառը քիմիական նյութն է, որն օգտագործվում է արտահանման համար ծովախեցգետիններին պահպանելու համար: Գույնը պայմանավորված է նատրիումի սուլֆիտով, որը հակաբակտերիալ նյութ է. այն օգտագործվում է ձկան գործարաններում:

Տեղի բնակիչները բողոքել են Չուբուտ գետի շրջակայքում տհաճ հոտի և աղտոտվածության առնչությամբ. գետը թափվում է Կորֆո ծովածոցը: 

Ի նշան շարունակվող աղտոտման՝ տեղացիները փակել են ճանապարհը ձկների թափոնները տեղափոխող բեռնատարների համար՝ թույլ չտալով մուտք գործելը տարածք:

 

Արգենտինայում անօդաչուն թռչնի թռիչքի բարձրությունից տեսանկարահանել է թափոնների պատճառով վարդագույն ներկված ծովածոցը (տեսանյութ)