Եթե Աֆղանստանում «Թալիբան»-ն ուժով վերցնի իշխանությունը, Եվրամիությունն այդ կառավարությունը չի ճանաչի. ԵՄ ներկայացուցիչ
Եթե Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժումն ուժող վերցնի իշխանությունը, Եվրամիությունը նման նոր կառավարությունը չի ճանաչի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է տարածաշրջանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Նիկլասսոնը աֆղանական «Ariana News» հեռուստակայանին տված հարցազրույցում:
Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ նման զարգացման դեպքում Եվրամիությունը կդադարեցնի Աֆղանստանին տրամադրվող օգնությունը, ինչը կարող է երկրի մեկուսացմանը հանգեցնել:
Նիկլասսոնն անհանգստություն է հայտնել ներկա իրավիճակի առնչությամբ՝ կողմերին կոչ անելով ճկունություն ցուցաբերել աֆղանական հակամարտությանը վերջ դնելու համար:
«Մենք ձգտում ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի քաղաքականապես ներգրավված մնանք Աֆղանստանին հումանիտար օգնություն ցուցաբերելու գործընթացում այնքա, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:










