Աֆղանական Քանդագարի ուղղությամբ գիշերվա ընթացքում 3 հրթիռ է արձակվել
Աֆղանական Քանդագար քաղաքի օդանավակայանը հրթիռակոծության է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը` հղում տալով օդանավակայանի աշխատակազմին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Երեկ երեկոյան 3 հրթիռ է արձակվել օդանավակայանի ուղղությամբ, երկուսը ՝ թռիչքուղու վրա»,-տեղեկացրել է օդանավակայանի ղեկավար Մասուդ Պուշտունը:
Բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել:
Աֆղանստանում մարտեր են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակումներ են սկսել մեծ քաղաքների վրա:










