Պուտինին ճանաչում եմ ավելի քան 40 տարի. Նարիշկինը պատմել է իր և Ռուսաստանի նախագահի համատեղ աշխատանքի մասին

02:19 • 01.08.21

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը պատմել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինին ճանարում է ավելի քան 40 տարի:

«1980 թ-ից եմ նախագահ Պուտինին ճանաչում»,- ասել է Նարիշկինը «Соловьев Live» հաղորդման ժամանակ:

Նրա խոսքով՝ դա լրացուցիչ պատասխանատվություն է առաջացնում, ինչպես նաև՝ ընկերության համար հիմք ստեղծում:

«Այն իմաստով, որ, մանրամասնորեն աշխատելով մեր մշակած փաստաթղթերի հետ, նախագահը դիտարկումեր է կատարում, հրահանգներ տալիս, նաև՝ լրամշակման համար: Մենք միևնույն լեզվով ենք աշխատում, իսկ դա աշխատակիցների համար հիմք է տալիս եզրակացնելու, որ մեր աշխատանքը պահանջարկ ունի, և, գուցե, դա է հենց գլխավորը»,- ասել է Նարիշկինը:

 

Պուտինին ճանաչում եմ ավելի քան 40 տարի. Նարիշկինը պատմել է իր և Ռուսաստանի նախագահի համատեղ աշխատանքի մասին