Ծաղկաձորում 28-ամյա երիտասարդը կվադրացիկլով բախվել է ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիի պատին և, գիտացության չգալով, հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com

02:42 • 01.08.21

Այսօր՝ հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գւտակցության չգալով, մահացել է Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Ավագյանը:

Ոստիկանները պարզել են, որ այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ն. Ավագյանը Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ, իր վարած կվադրոցիկլով բախվել է «Վիլլաձոր» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիի պատին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներ է ստացել և «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանանոց:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Ծաղկաձորում 28-ամյա երիտասարդը կվադրացիկլով բախվել է ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիի պատին և, գիտացության չգալով, հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com