Սիրիայի նախագահը վարչապետին լիազորել է նոր կառավարություն ձևավորել

11:39 • 01.08.21

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը վարչապետի պաշտոնակատար Հուսեյն Արնուսին լիազորել է ձևավորել նոր կառավարություն այն բանից հետո, երբ երկրում անցկացվել են նախագահական ընտրություններ և Ասադը վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հանրապետության նախագահի թիվ 206 հրամանագրով Հուսեյն Արնուսը լիազորված է ձևավորել նոր կառավարություն», - ասվում է Սիրիայի նախագահի հրամանագրում:


Սիրիայի նախագահը վարչապետին լիազորել է նոր կառավարություն ձևավորել