24 մլն բնակչություն ունեցող աֆրիկյան քաղաքը կարող է անբնակելի դառնալ ջրհեղեղների պատճառով (լուսնակար, տեսանյութ)

14:34 • 02.08.21

Նիգերիայի ամենամեծ քաղաքը` Լագոսում, որը 24 մլն բնակչություն ունի, կարող է ջրի տակ հայտնվել: Ինչպես փոխանցում է CNN-ը, աֆրիկյան այս քաղաքում անձրևային շրջանում ջուրը ծածկում է կառույցներից շատերը. տներն ու խանութները կիսով-չափ հայտնվում են ջրի մեջ:

Քաղաքի բնակիչները ստիպված են տեղաշարժվել ջրի միջով, որը հասնում է մինչև ծնկները: Անձրևներն ափամերձ քաղաքում շարունակվում են մարտից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:

Ինչպես հաղորդվում է, այս տարի հուլիսին երկրի խոշորագույն գործարար և զբոսաշրջային կենտրոնը գտնվում է վերջին տարիների ամենասարսափելի ջրհեղեղի տիրապետության գոտում:

Տեղի բնակիչներն այս տարվա հեղեղումները բնութագրում են որպես ամենավատը երկրի պատմության մեջ: Ջրհեղեղի հետևանքով կաթվածահար է եղել տնտեսական գործունեությունը, ինչի արդյունքում երկրին հասցված վնասը գնահատվում է 4 մլրդ դոլար:  

Մասնագետները մտավախություն են հայտնում, որ ատլանտյան ափին գտնվող այս շրջանը կարող է անբնակելի դառնալ մինչև դարի վերջը, քանի ծովի մակարդակն աճում է կլիմայական փոփոխությունների պատճառով:  

24 մլն բնակչություն ունեցող աֆրիկյան քաղաքը կարող է անբնակելի դառնալ ջրհեղեղների պատճառով (լուսնակար, տեսանյութ)