Ընդդիմադիր դաշինքները լքեցին ԱԺ դահլիճը, իշխանությունը միայնակ շարունակում է նիստը (տեսանյութ)

09:59 • 02.08.21



10:08

ԱԺ առաջին նիստը մեկնարկել է, նիստին ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Առաջին նիստը վարում է ԱԺ տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանվը, նա հայտարարեց ԱԺ նստաշրջանը բացված, որին հաջորդեց ՀՀ պետական օրհներգի հնչեցումը:

Մինչ այդ, նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով պատերազմի ընթացքում հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակը:

10:00

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը` ժամը 10:00-ին:

Նոր կազմավորված խորհրդարանում երեք քաղաքական ուժ է՝ «Իմ քայլը», «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները:

Օրակարգի հարցերն են ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը և այլ հարցեր:

Խորհրդարանն ունի 107 պատգամավոր, որից 71-ը՝ իշխանական մանդատով:

 

Ընդդիմադիր դաշինքները լքեցին ԱԺ դահլիճը, իշխանությունը միայնակ շարունակում է նիստը (տեսանյութ)