Հակոբ Սիմիդյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

19:43 • 02.08.21

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Հակոբ Սիմիդյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասված է որոշման տեքստում։

Մինչ այս նշանակումը Սիմիդյանը եղել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը։

 

Հակոբ Սիմիդյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական