Միլիարդատեր Բիլ Գեյթը պաշտոնապես ամուսնալուծվել է

10:05 • 03.08.21

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդա Ֆրենչ Գեյթսը, 27 տարվա ամուսնությունից հետո պաշտոնապես ամուսնալուծվել են, հայտնում է cnet.com-ը:

Մեծահարուստն իրենց բաժանման մասին հայտարարել էր երեք ամիս առաջ: Ըստ դատարանի վճռի՝ նախկին զույգի համատեղ կարողությունը բաժանվելու է ըստ ամուսնության պայմանագրի, որի մանրամասները գաղտնի են պահվում:

Գեյթսերի համատեղ կարողությունը գնահատվում է  124 մլրդ դոլար:

 

 
 

Միլիարդատեր Բիլ Գեյթը պաշտոնապես ամուսնալուծվել է