Ֆիլիպինները COVID-19 պատվաստանյութերի մատակարարման դիմաց թույլ է տվել ԱՄՆ-ին երկրում տեղակայել իր ռազմաբազաները

17:25 • 03.08.21

Ֆիլիպինների իշխանությունները վերականգնել են իրենց տարածքում ամերիկյան զորքերի տեղաբաշխման շուրջը՝ Միացյալ Նահանգների հետ պայմանագրի գործողությունն ի նշան երախտագիտության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:

«Եկեք շնորհակալություն հայտնենք ԱՄՆ-ին դրա համար (կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման համար), ես նրանց ինչ-որ բան եմ տվել որպես զիջում: Ես օտարեկրյա ուժերի համաձայնագրի վերականգնումը դիտում եմ որպես շնորհակալություն դրա համար»,- ասել է Դուտերտեն: Նա հայտնել է, որ անձամբ կմեկնի օդանավակայան դիմավորելու Միացյալ Նահանգների Moderna ընկերության պատրաստուկի նոր խմբաքանակը: Փետրվարի 11-ին Ֆիլիպիններն ԱՄՆ-ին հայտարարել է երկկողմ ռազմական համաձայնագրի դադարեցման մասին, որը գործում էր 1998 թվականից:

Այդ փաստաթուղթը թույլ էր տալիս ամերիկացի զինվորականներին լինել Ֆիլիպինների տարածքում, ինչպես նաև կանոնակարգում էր համատեղ զինավարժանքների կարգը: 

Ֆիլիպինները COVID-19 պատվաստանյութերի մատակարարման դիմաց թույլ է տվել ԱՄՆ-ին երկրում տեղակայել իր ռազմաբազաները