«Իրանն ընդամենը տասը շաբաթից կարող է ստանալ միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ նյութեր». Իսրայելի պաշտպանության նախարար

18:23 • 04.08.21

Իրանն ընդամենը տասը շաբաթից կարող է ստանալ միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ նյութեր: Այս մասին, ինչպես նշում է The Times of Israel-ը, հայտարարել է  Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների դեսպանների հետ Իրանի վերաբերյալ բրիֆինգի ժամանակ:

«Իրանը խախտել է միջուկային համաձայնագրի բոլոր սկզբունքները, և նրան ընդամենը տասը շաբաթ է պետք զենքի մակարդակի նյութեր ստանալու համար, որոնք անհրաժեշտ են միջուկային զենքի համար: Ուստի գործելու ժամանակն է, խոսքերը բավական չեն: Դիվանագիտական, տնտեսական և նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակն է»,-ըստ jpost.com-ի` ասել է նախարարը:

 

«Իրանն ընդամենը տասը շաբաթից կարող է ստանալ միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ նյութեր». Իսրայելի պաշտպանության նախարար