Վրաստանում մեկնարկել Է նախընտրական արշավը. ԿԸՀ-ի միջոցառումների ամբողջական ցուցակը

16:42 • 04.08.21

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել Է տեղական իշխանությունների մարմիններում ընտրություններին նվիրված նախընտրական միջոցառումների ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստանում ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: Դրանցում երկրի բնակիչները քաղաքապետեր և տեղական խորհրդակցական մարմինների՝ սակրեբուլոների պատգամավորներ կընտրեն 64 քաղաքում ու շրջանում: Արդեն այսօրվանից Վրաստանում ընդհուպ մինչև քվեարկության օրն արգելված Է այն ծրագրերի և նախագծերի իրագործումը, որոնք հաշվառված չեն երկրի բյուջեում, ինչպես նաև հեռուստատեսությամբ կառավարության կամ պետական գերատեսչությունների գովազդային հոլովակների ցուցադրությունը իրագործվող կամ պլանավորվող նախագծերի մասին:

Նաև մինչև հոկտեմբերի 2-ն արգելված Է բարձրացնել կենսաթոշակները, սոցիալական կամ պետությունից ստացվող մյուս վճարումները: Ուժի մեջ են մտնում հասարակական կարծիքի արդյունքների հրապարակումների հատուկ կանոնները, որոնք գործելու են մինչև ընտրությունների արդյունքների հրապարակումը և դրանից երկու ամիս անց: Բացի այդ, կուսակցություններն իրավունք չունեն ընտրությունների արդյունքների ամփոփումից առաջ իրենց ներկայացուցչին հետ կանչել ԿԸՀ-ից, հաղորդել Է Sputnik-ը:

Վրաստանում մեկնարկել Է նախընտրական արշավը. ԿԸՀ-ի միջոցառումների ամբողջական ցուցակը