Բնական աղետ. Բոլիվիայում մեծությամբ 2-րդ լիճն ամբողջությամբ ցամաքել է (տեսանյութ)

20:46 • 04.08.21

Բոլիվիայում երկրում մեծությամբ երկրորդ լիճը՝ Պոոպոն, ամբողջությամբ ցամաքել է: Լճի անհետացումը համարվում է բնական աղետ, որը սպառնում է էկոլոգիային, ինչպես նաև տեղի բնակչության յուրահատուկ ավանդույթներին: 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, արդյունքում տեղի բնակիչների հնագույն բնակավայրերը անհետացման վտանգի տակ են:

 Պոոպո լճի ջրի մակարդակը տասնամյակներ շարունակ նվազում էր: Դրա պատճառները շատ են: 1962 թվականին Դեսագուադերո գետը փոխել է իր ընթացքը և սկսել հոսել Ուրու-Ուրու լիճը, ինչը նվազեցրել էր ջրի հոսքը դեպի Պոոպո: Բացի այդ, մեծ քանակությամբ ջուր էր կորում գոլորշիացման և մշտական քամիների պատճառով: