Մակրոն հայտարարել է Հայաստանին 200 հազար դեղաչափ պատվաստանյութ ուղարկելու մասին

09:40 • 04.08.21

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է կորոնավիրուսի դեմ 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստան ուղարկելու որոշման մասին՝ շեշտելով, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը կատարել է հետևյալ գրառումը.

«Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում։ Համերաշխությամբ ու բարեկամությամբ ասում եմ՝ Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին։ Համավարակի դեմ պայքարելու համար Ֆրանսիան Երևան է ուղարկում 200 հազար դեղաչափ պատվաստանյութ։ Վարակը միասին կհաղթահարենք»։

Մակրոն հայտարարել է Հայաստանին 200 հազար դեղաչափ պատվաստանյութ ուղարկելու մասին