Moderna-ի պատվաստանյութը 93% արդյուանվետություն է ցույց տվել ամբողջական պատվաստումից 6 ամիս անց

19:07 • 05.08.21

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունից հինգշաբթի հայտնել են, որ «Քովիդ-19»-ի դեմ իրենց ստեղծած պատվաստանյութը 93 տոկոս արդյուանվետություն է ցույց տվել երկրորդ չափաբաժնի ներարկումից վեց ամիս անց:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ընկերությունից հայտնում են, որ պատվաստանյութի  լրացուցիչ ներարկումները, այնուամենայնիվ, անհրաժեշտ են լինելու ձմռանն ընդառաջ, քանի որ հակամարմինների մակարդակը, ինչպես ակնկալվում է, նվազելու է:

Ինչպես Moderna-ն, այնպես էլ Pfizer Inc/BioNTech ընկերությունները, որոնք համատեղ պատվաստանյութ են արտադրում, առաջարկում են պատվաստանյութի բուստերային՝ լրացուցիչ չափաբաժին ներարկել՝ կորոնավիրուսի դեմ պաշտպանվածության բարձր մակարդակ ապահովելու համար:

Moderna-ի գործադիր տնօրեն Սթիվեն Բանսելը հայտարարել է, որ ընկերությունը 800 մլն-ից մինչև 1 մլրդ չափաբաժնից ավելի չի արտադրի այս տարի։

Moderna-ի պատվաստանյութը 93% արդյուանվետություն է ցույց տվել ամբողջական պատվաստումից 6 ամիս անց