Մեսսին հեռանում է «Բարսելոնայից»

22:06 • 05.08.21

Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռանում է ակումբից: Այս մասին հայտնում է championat.com-ը:

Նշվում է, որ Մեսսին չիմնա թիմում՝ չնայած պայմանագրի երկարաձգման մասին պայմանավորվածությանը: Նոր համաձայնագիր կողմերը չեն կարող ստորագրել տնտեսական կանոնների և երկրի առաջնության սահմանափակումների պատճառով:

Մեսսիի նախորդ պայմանագիրը կապտանռնագույնների հետ լրացել է հունիսի վերջին: Արգենտինացին կատալոնական ակումբի կազմում հանդես է գալիս իր ողջ կարիերայի ընթացքում: Անցած մրցաշրջանում հարձակվողը 35 խաղ է անցկացրել իսպանական Պրիմերայում, խփել է 30 գոլ: