Մեքսիկայում ապօրինի ցլամարտի ժամանակ կատաղած ցուլը հարձակվել է հանդիսատեսի վրա. կան վիրավորներ (տեսանյութեր)

15:14 • 05.08.21

Մեքսիկայում ապօրինի ցլամարտի ժամանակ ցուլը փախել է արենայից, ինչի հետևանքով առնվազն տասը մարդ է վնասվածքներ ստացել, գրում է Daily Mail-ը:

Կատաղած կենդանին ցատկել է արգելապատնեշի վրայով ու սկսել հարձակվել մարդկանց վրա: Դեպքը տեղի է ունեցել Պուրուանդիրո քաղաքում:

Շոկային տեսանյութերում երևում է, որ ցլից խուճապահար փախչողների մեջ կան կանայք և երեխաներ:

Նշվում է, որ ցուլը մի կնոջ ոտնատակ է տվել, մի քանիսին էլ պոզահարել է: Քաղաքի իշխանությունները դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել:

Զգուշացում. տվյալ տեսանյութերը պարունակում են պատկերներ, որոնք կարող են անհանգստացնող լինել որոշ օգտատերերի համար:

 

Մեքսիկայում ապօրինի ցլամարտի ժամանակ կատաղած ցուլը հարձակվել է հանդիսատեսի վրա. կան վիրավորներ (տեսանյութեր)