Բարի գալուստ աշխարհի ամենանեղ քաղաք. Oddity Central-ը պատմել է չինական Յանցզինի մասին (տեսանյութ)

14:02 • 05.08.21

Նանսիխե գետի ափերի և Չինաստանի Յունան նահանգի զառիթափ լեռների միջև կառուցված Յանցզինը համարվում է աշխարհում ամենանեղ քաղաքը, որտեղ ապրում է մոտ 450 000 մարդ, գրում է Oddity Central-ը:

Աղբյուրը նշում է, որ թռչնի թռիչքի բարձրությունից նայելու դեպքում, քաղաքի տեսքն իրոք ապշեցնող է: Դրա ամենանեղ կետում քաղաքի լայնությունն ընդամենը երեսուն մետր է, իսկ ամենալայն կետում` 300մ: Յանցզինը գետի երկայնքով ձգվում է մի քանի կիլոմետր:

Քանի որ աշխարհագրական դիրքը բավականին անհաջող է և հարթ տարածության պակաս կա, քաղաքում շենքերը կառուցված են անմիջապես գետի ափին` բարձր սյուների վրա: