«Չափազանց մեծ սխալ էր». միլիարդատեր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ մանկապիղծ Էփշտեյնի հետ հանդիպումները «մեծ սխալ են եղել» (տեսանյութ)

16:48 • 05.08.21

Միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնի հետ հանդիպելը մեծ սխալ է եղել: Նա մանրամասնել է, որ մի քանի անգամ ճաշել է այժմ հանգուցյալ Էփշտեյնի հետ:

ԻՆչպես գրում է Daily Mail-ը, 65-ամյա միլիարդատերն այս մասին խոսել է CNN-ին տված հարցազրույցում:

Էփշտեյնի և Գեյթսի հարաբերությունները սկիզբ են առել 2011 թվականից, ինչը 2013 թվականի սեպտեմբերին վիճաբանության առարկա է դարձել նրա և արդեն իսկ նախկին կնոջ` Մելինդայի միջև, որը, ինչպես ասում են, մտահոգված էր մանկապիղծի հետ ամուսնու հարաբերություններով: Հաղորդվում է, որ Մելինդան ընկերներին ասել էր, որ զայրացած է ամուսնու ու Էփշտեյնի ենթադրյալ բարեկամությունից և չի ցանկանում որևէ կապ ունենալ Էփշտեյնի հետ:

Հաղորդվում է, որ Գեյթսը բազմիցս այցելել է Էփշտեյնի տուն և նույնիսկ խոսել նրա հետ իր «թունավոր» ամուսնության մասին, մինչդեռ մանկապիղծը, իբր, նրան խորհուրդներ է տվել ամուսնությունը դադարեցնելու վերաբերյալ:

Միլիարդատերը պատմել է, որ ինքն անշուշտ մտահոգություններ է ունեցել Էփշտեյնի վերաբերյալ, որն իրեն մեղավոր էր ճանաչել և 2008 թ. դատապարտվել երեխային մարմնավաճառության դրդելու համար:

«Ես մի քանի անգամ ընթրել եմ նրա հետ` հույս ունենալով, որ նա խոշոր նվիրատվություններ կանի գլոբալ առողջապահական համակարգի համար: Երբ հասկացա, որ դա այդպես չէ, այդ հարաբերություններն ավարտվեցին: Չափազանց մեծ սխալ էր նրա հետ ժամանակ անցկացնելը: Նույն իրավիճակում շատ ուրիշներ են եղել, ես սխալվեցի»,-ասել է Գեյթսը:

 

«Չափազանց մեծ սխալ էր». միլիարդատեր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ մանկապիղծ Էփշտեյնի հետ հանդիպումները «մեծ սխալ են եղել» (տեսանյութ)