«Դե, ես սիրում եմ երիտասարդներին». Ալլա Պուգաչովան կատակել է երիտասարդների նկատմամբ սիրո մասին (տեսանյութ)

14:22 • 05.08.21

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, հումորիստ և շոումեն Մաքսիմ Գալկինը Instagram-ում կիսվել է հումորային տեսանյութով, որում նրա կինը՝ երգչուհի Ալլա Պուգաչովան, նստած է 1964 թվականի «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին:

Ծաղիկներով զարդարված մեքենան պրիմադոննային նվիրել է անձամբ Գալկինը:

«Իմ տարիքի ռետրո: Ե՛վ չափը, և՛ գույնը հարմար են, դե, շնորհակալություն, ամուսնյակ, շնորհակալություն», - ասել է Պուգաչովան:

Դե իսկ Գալկինի այն դիտարկմանը, թե մեքենան իրենից «երիտասարդ» է, երգչուհին հումորով պատասխանել է. «Նույնիսկ ավելի երիտասա՞րդ է: Դե, ես սիրում եմ երիտասարդներին»:

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Максим Галкин (@maxgalkinru)