Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Իրանում է (տեսանյութ)

10:27 • 05.08.21

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է IRIB լրատվական գործակալությունը:

 

Նիկոլ Փաշինյանն Իրանում է աշխատանքային այցով՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

 

Նախատեսված է ՀՀ վարչապետի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Իրանում է (տեսանյութ)