«Մանչեսթեր Սիթի»-ն ձեռք է բերել Ջեք Գրիլիշի տրանսֆերը

10:38 • 05.08.21

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը ձեռք է բերել «Աստոն Վիլա»-ի կիսապաշտպան Ջեք Գրիլիշի տրանսֆերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Աստոն Վիլա»-ն ավարտին են հասցրել գործարքը և ստորագրել բոլոր փաստաթղթերը:

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն Գրիլիշի տրանսֆերի համար վճարել է 100 միլիոն ֆունտ ստերլինգ:  Գրիլիշի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:

Նշվում է նաև, որ Գրիլիշը «Մանչեսթեր Սիթի»-ում բուժզննում կանցնի օգոստոսի 5-ին: