Պաշտոնական․ Ինգսը փոխել է ակումբային գրանցումը

12:16 • 05.08.21

Հարձակվող Դենի Ինգսը հեռացավ «Սաութհեմփթոնից» և միացավ «Ասթոն Վիլային»: Այս մասին հայտնում է Բիրմինգեմյան ակումբի մամուլի ծառայությունը:

Պայմանագիրը նախատեսված է երեք տարվա համար: Գործարքի գումարը կազմել է 35,10 մլն եվրո:

«Սաութհեմփթոնում» 29-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս 2018 թվականից, որտեղ տեղափոխվել էր «Լիվերպուլից»:

Նախորդ մրցաշրջանում Դենի Ինգսը Պրեմիեր լիգայում 29 հանդիպում է անցկացրել և դարձել 12 գոլի հեղինակ: