Լուկակուն Ինտերին խնդրել է ընդունել Չելսիի առաջարկը

13:18 • 05.08.21

«Ինտերի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն մտադիր է այս ամառ վերադառնալ «Չելսի»։

Sky Sports-ը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը դիմել է իտալական ակումբի ղեկավարությանն ու խնդրել ընդունել լոնդոնյան ակումբի առաջարկը։ Միլանցիները երկու անգամ մերժել են լոնդոնցիներին, բայց 110-120 մլն եվրո առաջարկը կարող է իրենց համոզել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկակուն «Չելսիի» հետ պայմանագիր է համաձայնեցրել՝ տարեկան 15 մլն եվրոյի դիմաց։ Սա երկու անգամ ավելի է, քան «Ինտերում» իր աշխատավարձը։Լ

Լուկակուն 2011-ից 2014 թվականներին պատկանել է «Չելսիին», իսկ «Ինտերում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ավարտված մրցաշրջանում բելգիացի հարձակվողն Ա Սերիայի 36 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։