Ռոմայի հարձակվողը կարող է տեղափոխվել Ինտեր

21:13 • 05.08.21

Միլանի «Ինտերի» հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն «Ատալանտայի» ֆուտբոլիստ Դուվան Զապատայով և «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչով:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, որպես Ռոմելու Լուկակուին փոխարինող, մեկ այլ թեկնածու կա։ Խոսքը «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի մասին է:

Բոսնիացին լավ հարաբերություններ չունի Ժոզե Մոուրինյոյի և «գայլերի» ղեկավարության հետ՝ նաեւ աշխատավարձի բարձրացման հարցով, մինչդեռ «Ինտերը» կարող է ապահովել աշխատավարձի պահանջվող չափը: