Սոցհարցումը պարզել է՝ որքան են ՌԴ քաղաքացիները վստահում Պուտինին և հավանություն տալիս նրա աշխատանքին  

13:31 • 06.08.21

 

Ռուսական «Հասարակական կարծիք» հիմնադրամի սոցիոլոգները հարցում են իրականացրել ռուսների շրջանում՝ պարզելու համար նրանց վերաբերմունքը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած աշխատանքի նկատմամբ:

Ինչպես ներկայացնում է «Սվոբոդնայա պրեսա»-ն, սոցիոլոգների հարցումները ցույց են տվել, որ օգոստոսի մեկի դրությամբ՝ հարցմանը մասնակցածների 57 տոկոսը կարծում է, որ երկրի ղեկավարն ավելի շուտ լավ է աշխատում իր պաշտոնում: Հակառակ տեսակետին կողմ է արտահայտվել հարցվածների 27 տոկոսը: Պուտինի աշխատանքի հավանության մակարդակն անփոփոխ է վերջին երկու շաբաթվա ընթացքում:

Բացի այդ, մասնագետները ստուգել են նախագահին վստահության մակարդակը քաղաքացիների շրջանում. հարցվածների 54 տոկոսը հայտարարել է, որ վստահում է Պուտինին, 34 տոկոսը չի վստահում նրան: Այս հարցում ևս վերջին երկու շաբաթում փոփոխություն չկա:

Սոցհարցումը պարզել է՝ որքան են ՌԴ քաղաքացիները վստահում Պուտինին և հավանություն տալիս նրա աշխատանքին