«Մի դրամի ուժը» ուժ կտա զոհված դեղագետ Վահե Մելիքսեթյանի անվան հիմնադրամին (տեսանյութ)

12:18 • 06.08.21

44-օրյա պատերազմի ընթացքում Վահե Մելիքսեթյանը զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս և մինչև կյանքի վերջին ակնթարթը բժշկական օգնություն ցուցաբերեց վիրավոր զինվորներին: Դեղագետ Վահեն գիտությամբ էր զբաղվում և ցանկանում էր Հայաստանում ներդնել կլինիկական դեղագետի մասնագիտությունը, բայց պատերազմը կոտրեց նրա՝ թռիչքի պատրաստ թևերը: Հիմա հարազատները փորձում են ամեն գնով իրականացնել Վահեի անկատար նպատակները. այս հարցում նրանց առաջինը ձեռք մեկնողներից եղավ «Մի դրամի» ուժը նախաձեռնությունը. օգոստոս ամսվա շահառուն Վահեի անունով ստեղծված հիմնադրամն է:

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հիմնական ուղղությունը ի սկզբանե կրթությունն էր, պատերազմից հետո բանկի և «Իդրամ»-ի  ուշադրության կենտրոնում հայտնվեցին զինծառայողներն ու նրանց ընտանիքները: Վահեն գիտնական էր, դասախոս, այսօր իր գործը շարունակում է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը. այն կրթաբժշկական է և հենց այդ պատճառով էլ որոշեցինք աջակցել հիմնադրամին»,- հայտնեց «IDBank»-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը:

Վճարում կատարելով «Idram» և «IDBank» հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով կամ երկու ընկերությունների տերմինալներով՝ հաճախորդները կարող են դառնալ բարի գործի անմիջական մասնակիցը՝ առանց նույնիսկ 1 ավելորդ դրամ ծախսելու, քանի որ յուրաքանչյուր վճարումից մեկ դրամ ուղղվում է ծրագրի շահառուներին ու հույսի միջոց դառնում:

«Մի դրամի ուժը» նախաձեռնության փոխանցվելիք գումարով ծրագրել ենք այս կրթական տարվա սկզբից Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի կլինիկական ֆարմացիայի լավագույն օրդինատորներին անվանական կրթաթոշակ տրամադրել, նաևնախատեսում ենք օրենսդրական փոփոխությունների միջոցով դաշտը կարգավորել և որպես վերջնանպատակ ունենալ հիվանդանոցային օղակում կլինիկական դեղագետի հաստիքներ», - տեղեկացրեց Վահեի ավագ եղբայր Սարգիս Մելիքսեթյանը, որը նաև «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի տնօրենն է:

Թվերը միավորվում են և ուժ տալիս: «Մի դրամը ուժը» ծրագիրը ամփոփեց նաև հունիս, հուլիս ամիսների արդյունքները. ընդհանուր 6.925.000 դրամ կուղղվի ամռան առաջին երկու ամսվա շահառու հանդիսացող «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնությունն իրականացնելու համար: Թվում է, թե մեկ դրամը փոքր գումար է, բայց իրականում այստեղ աշխատում է թվերի ուժը և որքան շատ են լինում այդ գործարքները, այդքան այդ թվերը աճում են, ինչը մեր զինծառայողների ապահովագարության համակարգի գաղափարախոսությունն է: Փիլիսոփայությունների նույնություն կա»,- ընդգծեց «Զինծառայողների ապահովագրության» հիմանդրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Մինչև հուլիսի 31-ը «IDBank»-ն ու «Idram»-ը նվիրաբերել են ավելի քան 33 մլն դրամ: Հավաքված «մի դրամների» ընդհանուր թվին իրական ժամանակում կարելի է հետևել «IDBank»-ի և «Idram»-ի թվային բոլոր տիրույթներում՝ կայքէջերից մինչև հավելված ու տերմինալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

«Մի դրամի ուժը» ուժ կտա զոհված դեղագետ Վահե Մելիքսեթյանի անվան հիմնադրամին (տեսանյութ)