Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 23-ի

11:18 • 06.08.21

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 23-ի, շուրջ 300 հազար մարդ տարհանվել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է India Today տեղական հրատարակությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր հորդառատ անձրևների պատճառով 14 զոհվածի մասին:

Ինչպես նշում են տեղի իշխանությունները, չնայած տեղումների քանակի նվազմանը, իրադրությունը մնում է օրհասական, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 23-ի