Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ․ քննարկվում է մշտական հանձնաժողովների ստեղծման հարցը (տեսանյութ)

10:01 • 06.08.21

11.14

Այս պահին Ազգային ժողովը քննարկում է մշտական հանձնաժողովների ստեղծման հարցը։

11։03

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։ Ըստ այդմ՝ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 103–ը, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։  Իշխան Սաղաթելյանի օգտին քվեարկել է 64 պատգամավոր, դեմ՝ 37։


10։04

Ազգային ժողովն ընդմիջում է մինչև ժամը 11.00–ն։

10։00

Ազգային ժողովում մեկնարկել է այս քառօրյայի հերթական նիստը։ Օրակարգում ԱԺ փոխնախագահի ընտրության հարցն է։ 

Հիշեցնենք, որ ԱԺ երրորդ փոխնախագահի թեկնածուն «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։ ԱԺ–ն արդեն երկրորդ անգամ Իշխան Սաղաթելյանին չի ընտրել այս պաշտոնում։  

 

 

Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ․ քննարկվում է մշտական հանձնաժողովների ստեղծման հարցը (տեսանյութ)